Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը
14.06.2014 | 00:08

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյոռլինգին: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով էական է համարում Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը:

Նախարար Բյոռլինգը իր հերթին ասել է, որ շատ ուրախ է այցելել Երևան՝ Շվեդիայի դեսպանատան բացման և գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացման համար:

Այնուհետև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյոռլինգի ներկայությամբ տեղի է ունեցել Երևանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ